ՀԲԸՄ ԱՏԼԱՍ նախագիծը նորարարական կրթական միջոցները հասանԵլի դարձնող համաշխարհային կենտրոն է: Նախագծի հիմնական նպատակը հայոց լեզվի, պատմության և մշակույթի ուսուցման խթանումն է:

Էլեկտրոնային ուսուցողական ռեսուրսների կենտրոն

Էլեկտրոնային ռեսուրսների այս կենտրոնը տեղեկատվության տարածման և խթանման հարթակ է աշխարհի հայերի, ինչպես նաև այլազգիների համար: ԱՏԼԱՍ-ը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին, գիտնականներին, մասնագետներին, ինչպես նաև շարունակական կրթությամբ զբաղվողներին:

ՀԲԸՄ Կրթության Նորարություն

ՀԲԸՄ-ը շարունակում է հավատարիմ մնալ հայկական կրթությունը բարելավելու իր առաքելությանը: Ինչպես ենք սովորում-ը դարձել է նույնքան կարևոր, որքան, ինչ ենք սովորում: Քանի որ տեխնոլոգիայի ինտեգրումը ուսուցման պրոցեսի մեջ ամբողջ աշխարհում դարձել է շատ կարևոր, կրթական պրոցեսը պետք է փոփոխվի նույնքան արագությամբ, որքան տեխնոլոգիան է զարգանում: Հենց այս նպատակով էլ պետք է ձեռնարկվեն ԱՏԼԱՍ-ի նման ծրագրեր, որպեսզի հայկական կրթությունն առավել նորարարական և հետաքրքրաշարժ դառնա: