The Fundamental Scientific Library of the RA National Academy of Sciences

Websites and Online Courses
Language:
Eng, Արլ
Categories:
Description

The Library of the National Academy of Sciences was founded in 1935, under the auspices of Armenian branch of the then National Academy of the Soviet Union. With the establishment of Armenian National Academy in 1943, the Library gained a status of a Main Library, an independent academic unit within the Academy system. 

The library is one of the largest depositories of literature in Armenian, and keeps a lot of antique and rare Armenian books in its repositories. Among these there are numerous valuable publications of 16-18th centuries in Armenian, Russian and foreign languages.

Current development of computer science and information technologies led to the creation of powerful media, to collect, distribute and govern the information contained in the library. Library is performing an ongoing process of building and enlarging its electronic catalog.

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան

Websites and Online Courses
Language:
Eng, Արլ
Categories:
Description

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը հիմնադրվել է 1935թ. ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին/ԱրմՖԱՆ/ կից` իբրև ԱրմՖԱՆ-ի կենտրոնական գրադարան: 1943թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրվանից ՀԳԳ-ը գործում է որպես ՀՀ ԳԱԱ Նախագահության ենթակայության տակ գտնվող առանձին ակադեմիական հաստատություն:

ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը բազմապրոֆիլային գրադարան է, որի գործունեության կարևորագույն խնդիրներից են գրադարանագիտության, մատենագիտության, տեղեկատվական գիտության և գրքի պատմության բնագավառներում գիտահետազոտական աշխատանքը, հանրապետական և արտասահմանյան գրադարանների և զանազան հիմնարկների ու տեղեկատվական կենտրոնների հետ գիտական, մշակութային և տեղեկատվական կապերի իրականացումը, թվային գրադարանի մոդուլների նախագծումը և ներդրումը, գիտատեղեկատվական ոլորտի կադրերի պատրաuտումը։ 

Ներկայումս ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը գիտական հրապարակումների թվային տարբերակների առաջատար ստեղծողն է և բաց մատչելիության սկզբունքով հասանելի ամենամեծ գիտական թվային շտեմարանը Հայաստանում, տեղեկատվական  և գրադարանամատենագիտական ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայություններ տրամադրող կենտրոն, ինչը հնարավորություն է ընձեռում գիտական գրականության հարուստ և բազմազան հավաքածուները արդի պատշաճ մակարդակով ի սպաս դնելու հանրությանը: