Description
«Գտիր բառը» բառախաղը հրաշալի միջոց է ուշադրությունը ու բառապաշարը զարգացնելու համար: Այս հետաքրքիր բառախաղը ստեղծված է հունգարական խաչբառի սկզբունքներով: Հարկավոր է քառակուսու մեջ փնտրել ու գտնել բառերը ու ընդգծել դրանք: Խաղի կանոնները շատ պարզ են՝ ուշադիր ուսումնասիրիր ներկայացված տառերը, գուշակիր բառը և միացրու տառերը գծերի օգնությամբ։ Բառերի բարդությունը յուրաքանչյուր փուլի հետ ավելանում է, այնպես որ, ձանձրանալ հաստատ չես հասցնի:
- Պարզ, աչքի համար հաճելի ինտերֆեյս
- Վաստակած միավորների շնորհիվ հուշումներից օգտվելու հնարավորություն
- Անընդհատ ավելացվող փուլեր ու նորանոր բառեր
Փնտրիր ու գտիր բառերը, խաղա ու հանգստացիր՝ միաժամանակ զարգացնելով տրամաբանությունդ և ուշադրությունդ: